Շուտով այս տեխնիկայի գործարկմամբ կիրականացվի Կենտրոնի մաքրումը:

ArmeniaON, հուլիսի 5. Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ այսօր Հյուսիսային պողոտայում փորձարկվեց «Կերխեր» ապրանքանիշի հայաստանյան ներկայացուցչության կողմից առաջարկվող բարձր ճնշման նորագույն լվացող տեխնիկան: