Գրի առեք այս ցուցակը և շտապեք սուպերմարկետ` իսկապես ցածր կալորիականությամբ գնումներ կատարելու համար:

ArmeniaON, հուլիսի 5. Կա մի քանի սննդամթերք, որոնք արդեն իսկ մեր առօրյայի մասն են կազմում.

Խնձորը` դիետաների թագուհին, ջրի և մանրաթելի բարձր պարունակություն և քիչ կալորիա՝ 52 կիլոկալորիա` 100 գրամում։

Գազարը նույնպես մանրաթելի լավ աղբյուր է, որը կարգավորում է մարսողությունը: Մանրաթելերը նպաստում են նաև քաշի նվազեցմանը` խուսափելով արյան մեջ շաքարի տատանումներից: Գազարը նաև շատ ցածր կալորիականություն ունի։

Պատրաստվեք գրի առնել

Ելակ և ազնվամորի

Համապատասխանաբար 36 և 38 կալորիա: Վիտամին C- ի բարձր պարունակության շնորհիվ այս հատապտուղներն ունեն բարձր հակաօքսիդիչ ուժ։

Սպանախ

Հում կամ խաշած, ինչպես նախընտրեք: Հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, և շատ քիչ կալորիայով` 100 գրամում ընդամենը 22 կիլոկալորիա:

Դդմիկ

Բոլոր տարբերակներով` հում կամ եփած, պարունակում է ընդամենը 17 կկալ։

Տավարի փափկամիս 

100 գրամում կա ընդամենը 110 կիլոկալորիա, իսկ տավարի փափկամսի  երեք քառորդ մասը կազմում են մաքուր սպիտակուցները:

Ձմերուկ

Ձմերուկի քաշի 95% -ը ջուրն է, իսկ 100 գրամը պարունակում է ընդամենը 20 կիլոկալորիա:

Սեխ

Այն ընդամենը 7 կիլոկալորիայով ավելի կգիրացնի, քան ձմերուկը` 27 կիլոկալորիա։

Կանաչ լոբի

100 գրամը պարունակում է ընդամենը 12 կիլոկալորիա:

Վարունգ

100 գրամ վարունգը պարունակում է 12 կիլոկալորիա և թթուներ։

Լոլիկ

Շատ հարուստ է վիտամին C-ով: 100 գրամ լոլիկը պարունակում է ընդամենը 19 կիլոկալորիա։

Հավի կրծքամիս

100 գրամը պարունակում է ընդամենը 75 կկալ։