Մաշտոցի պողոտայում ծիրանափող նվագող 83-ամյա Պարգև Պետրոսյանն իրեն մուրացկան չի համարում, այլ արդար քրտինքով հաց վաստակող մարդ։

ԱՍՏՂ ՆԵՐՍԻՍՅԱՆ 

ArmeniaON, հուլիսի 9. Պարգև պապի մեղեդու նուրբ հնչյունները դյութում են մարդկանց: Անգամ հայկական ծիրանափողից ոչինչ չհասկացող զբոսաշրջիկներն անտարբեր չեն։

Պարգև պապը մեզ հետ խոսեց իր անցյալից, պատմեց, թե ինչպես է միայնակ փորձում «գլուխը պահել»։

Որդիները հեռացել են Հայաստանից, և նա 35000 դրամ թոշակով չի կարողանում գոյատևել։ Փողոցում ծիրանափող է նվագում և անցորդների տված գումարով ապրում։

Աստղ Ներսիսյան

Բոլորին իր երաժշտությամբ դրական լիցքեր հաղորդող մարդն առողջական լուրջ խնդիր ունի. շտապ վիրահատության կարիք կա։ Հուսով է, որ անհրաժեշտ գումարը կհաջողվի վաստակել, քանի որ բարի մարդիկ շատ են:

Պարգև պապն ինքն էլ բարություն է սփռում շուրջը և բազմաթիվ միջոցառումների ուրախության մի մասնիկն է: Նա չի խոսեց նաև իր փայփայած երազանքի մասին.

«Բոլորը թող վերադառնան հայրենիք ու շենացնեն ծիրանափողի մեր երկիրը»։