Լատվիայում անցկացվող Riga FIDE Grand Prix մրցաշարը ոչ ոքի արդյունքով է մեկնարկել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։

ArmeniaON, հուլիսի 12. Նոկաուտ մրցակարգով անցկացվող մրցաշարի 1/8 եզրափակիչի առաջին դասական պարտիայում նրա մրցակիցը չինացի Յանջի Յունն էր: Սպիտակներով խաղացող Արոնյանը 29-րդ քայլում հաշտություն կնքեց մրցակցի հետ։

Հուլիսի 13-ին գրոսմայստերները կանցկացնեն երկրորդ դասական պարտիան։ Ոչ ոքի արդյունքի դեպքում հուլիսի 14-ին կանցկացվի արագ շախմատի պարտիաների թայ-բրեյք։

 NEWS.am SPORT