Մինչև հուլիսի 15-ը սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի:


ArmeniaON, հուլիսի12. Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ը աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով, իսկ հաջորդող երկու օրերին կնվազի 2-3 աստիճանով։ Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: