Ժանրի սիրահարները հնարավորություն ստացան անմոռանալի, հեքիաթային ու անակնկալներով լի երեք օր անցկացնել իրենց սիրելի հայ հեղինակ- կատարողների հետ:

ArmeniaON, հուլիսի 24. Հուլիսի 19-ից 21-ը Շորժայի «Wishup» լողափում տեղի ունեցավ «Հուսո առագաստ 2019» հեղինակային երգի միջազգային փառատոնի եզրափակիչ համերգային փուլը, որին ներկա էին ճանաչված ու սիրված հայ հեղինակ կատարողներ, այլ երկրներից ժամանած հյուրեր, 2019-ի լավագույն տասնյակը, նախկին չորս փառատոների լավագույն տասնյակների ներկայացուցիչներ և անակնկալ հյուրեր….

«Հուսո առագաստ 2019» հեղինակային երգի միջազգային փառատոնի ավարտին հերթական՝ հինգերորդ տասնյակը միացավ Բարդ ակումբին և նրանց մեծ ընտանիքին: Արտերկրից ժամանած հյուրերը ևս մեկ անգամ վայելեցին հայկական հյուրընկալությունն ու փառատոնի ջերմ մթնոլորտը, ինչի մասին փաստում են նրանց հիացական գրառումները:

Իսկ փառատոնի կազմակերպիչները մի փոքր հանգստից հետո կսկսեն «Հուսո առագաստ 2020»-ի աշխատանքները:
Մանրամասները՝ ֆոտոշարքում…