Կյանքի 82-րդ տարում մեզնից հեռացավ հայ թատրոնի նվիրյալներից մեկը՝ Երվանդ Ղազանչյանը։

ArmeniaON, հուլիսի 30. Մահացել է մեծ բեմադրիչ, մանկավարժ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի թատերական գործիչների միության ֆեյսբուքի պաշտոնական էջից։