Հնչելու են Շերամի, Հավասու, Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունները։

ArmeniaON. հուլիսի 31. Օգոստոսի 9-ին, ժամը 18։30-ին Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում տեղի կունենա ժողովրդական և աշուղական երգերի սփյուռքահայ նշանավոր կատարող Կարմեն Աճեմյանի մենահամերգը։


Կարմեն Աճեմյանը, որը Սփյուռքում բավական ճանաչված անուն է, առաջին անգամ է հանդես գալու Գյումրիում։ Միջոցառումը երգչուհու նվերն է լինելու իր շատ սիրելի Գյումրի քաղաքին։ Հնչելու են Շերամի, Հավասու, Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունները։

Միջոցառմանը Կարմեն Աճեմյանի հետ միասին մասնակցելու են նաև Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի սաները։
Մենահամերգի խորագիրն է՝ ՔԵԶ ԵՄ ԵՐԳՈՒՄ, ԻՄ ԳՅՈՒՄՐԻ։

Միջոցառումը տևելու է մեկ ժամ, որի ավարտին նախատեսված է գինու հյուրասիրություն և մտերմիկ զրույց արտիստուհու հետ։ Միջոցառման գործընկերներն են՝
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը
«Ոսկենի գինիներ» ընկերությունը
Գյումրու «Թոմուս» հյուրանոցը
Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցը:
Սիրով սպասում ենք Ձեզ ներկա գտնվելու բացառիկ համերգային երեկոյին և միասին վայելելու բարձրարժեք երգն ու երաժշտությունը։