Կառավարությունն այսօր որոշում է ընդունել, որը սահմանում է անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալները:

ArmeniaON, օգոստոսի 8. ՀՀ կառավարությունը որոշեց ամրագրել բնակչության որոշ խմբերի անպտղության բուժման և հաղթահարման նպատակով կիրառվող անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման կարգն ու պայմանները։

Կառավարությունը որոշեց սահմանել անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման ընթացակարգը, նախատեսել այդ ծառայությունների իրականացման հանձնաժողովային կարգով իրականացումը, ներդնել ծրագրի շահառուների հերթագրման միասնական էլեկտրոնային համակարգ,  շահառուների նկատմամբ լրացուցիչ պահանջների սահմանմամբ ապահովել հնարավորինս բարձր ծրագրային արդյունք: Որոշվեց նաև սահմանել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների իրականացման լիցենզիա ունեցող կազմակերպության հաշվետվողականության մեխանիզմները: