Աղբի տեսակավորման և վերամշակման շնորհիվ աղբավայրերը կազատվեն «պիտանի» թափոններից, որոնք էլ վերամշակման շնորհիվ կվերափոխվեն նոր իրերի։

ArmeniaON, Օգոստոսի 10. Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքն անցնում է աղբի տարհանման նոր մոդելի։

Լուսանկարը՝ Կոտայքի մարզպետարանի

Մարզի տեղեկատվական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Քանաքեռավանի ավագանին հաստատել է կենցաղային աղբի տարանջատման մեխանիզմ մշակելու և ներդնելու մասին որոշումը։

Համայնքում աղբի տարհանումը ժամանակավորապես կիրականացվի շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին։

Նշենք, որ ըստ այդ մոդելի՝ տեսակավորման և այնուհետև վերամշակման շնորհիվ աղբավայրերը կազատվեն «պիտանի» թափոններից, որոնք վերամշակման շնորհիվ կվերափոխվեն նոր իրերի։