Քաղցրահամ մեղր և զանազան հատապտուղներ համտեսելուց մինչև խոհարարական մրցույթ և ջազ-երեկո։ Շամշադինի մեղրի փառատոնը մեկտեղել էր տարբեր նախասիրությունների տեր մարդկանց։ 

ArmeniaON, օգոստոսի 11. Օգոստոսի 10-ին և 11-ին Բերդի «Սորաններ» կոչվող դենդրոպարկում անցկացվեց Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոն: Հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու տարածաշրջանի բուսական աշխարհին և գեղատեսիլ վայրերին։