Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի «Արագ և կայծակնային շախմատ»-ի մրցաշարի հաղթողը հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն է:

ArmeniaON, օգոստոսի 16. Կայծակնային մրցաշարի երկրորդ օրը Արոնյանը կրեց երկու պարտություն, երեք պարտիա ավարտեց հաղթանակով և չորս անգամ հավասար արդյունք գրանցեց մրցակցի հետ: Այդպիսով՝ նա 36 հնարավորից հավաքեց 22 միավոր՝ դառնալով Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող:

Չինաստանից Դին Լիժենը երկրորդ տեղը զբաղեցրեց 21,5 միավորով, իսկ երրորդ հորիզոնականում Ֆրանսիայից Մաքսիիմ Վաշիե-Լագրավն է նույնքան՝ 21,5 միավորով: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն այս մրցաշարում 6-րդն է:

«Արմենպրես»