2019 թվականը հոբելյանական-մշակութային է ու մանսուրյանական։

ArmeniaON, սեպտեմբերի 2. Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հիշեցրել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը:

Նա նշել է, որ այդ կապակցությամբ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 13-ը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։

Նախաձեռնությունը «Մանսուրյան-80» հոբելյանական միջոցառումների շրջանակում է:

Լուսանկարները՝ infoarm.am և armtimes.com