ArmeniaON, սեպտեմբերի 2. Հեռուստատեսությամբ հնչող հայոց լեզուն, մեղմ ասած, ականջ չի շոյում: Ժարգոնային լեզուն և քերականական սխալներով խոսքն անպակաս են մեր եթերից, ինչը վատ է անդրադառնում հեռուստադիտողի վրա: Մասնագետները բողոքում են, քաղաքացիների մեծ մասն էլ լուծում է պահանջում: Չնայած տարբեր հեռուստաընկերություններ ուղարկված բազմաթիվ հորդորների, եթերում դեռ ոչ մի փոփոխություն չի նկատվում: