Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման դեպքում քրեական պատասխանատվություն կսահմանվի կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար:
ArmeniaON, սեպտեմբերի 3. ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
«Պոտենցիալ մարդասպանի և կենդանուն դիտավորյալ խոշտանգողի, ծանակողի և ոչնչացնողի միջև որևէ էական տարբերություն չկա»,- «Արմենպրես»–ի փոխանցմամբ`ասել է նախագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը:
Առաջարկվող կարգավորմամբ հնարավորություն կստեղծվի պաշտպանելու կենդանիներին խոշտանգումներից, դաժան վերաբերմունքից և հնարավորինս կկանխվի կենդանիների հանդեպ նման գործողություններ կատարելը: Միաժամանակ հնարավորություն կստեղծվի կանխելու մեծ թվով մարդկանց, հատկապես անչափահասներին վերոնշյալ գործողությունների հետևանքով պատճառվող խոր հոգեբանական վնասը: