Սեպտեմբերի 14-22-ը Նուր-Սուլթանում կկայանա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

ArmeniaON, սեպտեմբերի 3. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական կազմը հայտարարել է մեկնող ըմբիշների անունները։

Այսպիսով՝ Ղազախստանի մայրաքաղաքում հանդես կգան Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Նշենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է լինելու 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի համար:

Լուսանկարը՝ vnews.am-ի