Կայացավ Վահե Յանի «Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմի պրեմիերան։

ԱՆԺԵԼԻԿԱ ՕՐԴՅԱՆ

ArmeniaON, սեպտեմբերի 28. «Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմը յուրատեսակ ճամփորդություն է դեպի սեփական ակունքներ: Այն բաղկացած է աշխարհաստեղծման հիմնական տարրերը խորհրդանշող 4 մասից` հողից, ջրից, օդից և կրակից:

ArmeniaON-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Վահե Յանը նշեց, որ այս ֆիլմով նա փորձել է աստվածային սիրո չափաբաժինը փոխանցել հանդիսատեսին:

-Երբ ինձ առաջարկեցին Արցախի մասին ֆիլմ նկարահանել, ես մտածեցի ֆիլմը ստեղծել այն բանի վրա, ինչի վրա ստեղծված է ամբողջ աշխարհը` աշխարհաստեղծման չորս տարրերի վրա: Ես արցախցիների կենցաղը բաժանեցի չորս մասի` ըստ այդ տարերքների:

– Արցախցիների հայացքը ինձ տվեց ֆիլմի գաղափարը. ֆիլմում կան այնպիսի խոսուն կադրեր, որ խոսքի կարիք ուղղակի չկա:
Ֆիլմը չունի հեղինակային, պատմողական տեքստ, հարցազրույց, այն յուրօրինակ աղոթք է առ Աստված: Աստծո և իմ սերը` որպես կարևոր հինգերորդ տարր, ես դրեցի ֆիլմում:

Նշենք, որ Արցախը յուրովի բացահայտող ֆիլմը Academy Films, Associated Television International (ԱՄՆ) և Blitz Films (Ռուսաստան) ընկերությունների համատեղ արտադրանքն է: Ստեղծվել է ՀՀ զբոսաշրջության վարչության հետ համագործակցությամբ: