«Արև Արթ» ցուցասրահը հյուրընկալել էր գյումրեցի կանանց, ովքեր հնագույն գրքակարի տեխնիկայով, բայց  նորօրյա շնչով ստեղծում են յուրահատուկ ձեռքի աշխատանքներ:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, նոյեմբերի 3. «Արև Արթ» պատկերասրահում գյումրեցի կանայք ցուցադրեցին իրենց գրքարվեստը և գրքակարի հայկական ոճը: Ձեռքով կարված այս գրքերը նորովի են արտահայտում հայկական միջնադարյան ծաղկողների ձեռագրերը:

«Արև Արթ» պատկերասրահի տնօրեն Արև Պետրոսյանը կարևորեց ցուցադրության բացումը և պատմեց իր և Սյուզի Բաումի հանդիպման մասին, որն էլ եղել է ցուցահանդեսի բացման կարևոր օղակը: Հանդիպումը հետաքրքիր և նոր բացահայտում է եղել Արևի համար.

Ես Սյուզի Բաումին հանդիպեցի իմ ցուցասրահում անցած տարի: Ես պարզապես մի գեղեցիկ ստեղծագործող կին տեսա և պատմեցի իմ արվեստի մասին, իսկ իմ հարցին, թե որքան երկար կմնա Երևանում՝ պատասխանեց, որ երբևէ Երևանում չի մնում, այլ միշտ գնում է Գյումրի:

Դա էլ շարժեց Արևի հետաքրքրությունն ու եղավ մեծ բացահայտում ոչ միայն իր, նաև մյուսների համար: Սյուզի Բաումը ԱՄՆ-ից գալիս է Հայաստան, գնում է Գյումրի  և մեր հայ գեղեցիկ կանանց սովորացնում է գիրք կազմել հայկական մատենադարանի եղանակով: Արևը, լսելով պատմությունը, մտածում է, որ լինելով ԱՄՆ-ից, չունենալով հայկական ծագում, միանշանակ, անհրաժեշտ կլինի աջակցություն:

Հարցին, թե ինչով կարող է օգնել Սյուզիին, վերջինս պատասխանում է, որ գրքերը պատրաստ լինելուն պես ցանկանում է ցուցահնդես բացել: Դա առաջին քայլն էր լինելու՝  Հայաստանում ունենալ ցուցադրություն: Հանդիպումից մեկ տարի անց բացվեց ցուցահանդեսը: Արև Պետրոսյանը համոզված է, որ նախագիծը կունենա շարունակություն.

– Ես վստահ եմ , որ կանցնի մի քանի տարի և մենք դպրոցներում կունենանք այս մասնագիտությունը: Եվ ուրախ կլինեմ, որ մենք կարողանանք այս անիվը պտտել:

Ցուցասրահում կարող ենք գտնել ղպտիական կարով գրքեր՝ հորինված և ստեղծված Եգիպտոսի ղպտիական ցեղի կողմից: Իսկ մյուսները կարված են հայկական կարով: Հայկական կարը սովորելու համար Սյուզին համագործակցել է մատենադարանի  աշխատակցուհի Մարիայի հետ, ով արդեն երկրորդ տարին է, ինչ օգնում է նրանց սովորելու հայկական գրքերի կարը: Սյուզին խոստովանում է, որ հայերը ամեն ինչ շատ դժվար են անում այդ թվում գրքի կար ստանալը.

-Հայաստանում կին արվեստագետները ահռելի ռեսուրս և ստեղծագործական ուժ ունեն: Արևի մոտ այս ցուցադրությունը դրա վառ օրինակն է: Ես ինքս էլ օգնել եմ հայ կանանց,  ինչ-որ կերպ երևալու իրենց ստեղծագործությամբ: Մենք ունենք 16 հոգանոց արվեստագետների փորձառու խումբ, ովքերի մի քանի տարի է ներգրավված են աշխատանքներին: Սովորելուց և կիրառելուց հետո, նրանք սկսել են սովորեցնել տարբեր շրջաններում՝ Հայաստանում և Արցախում: Այս կանայք փոխում են պատմությունը, որովհետև ոչ միայն սովորել են, այլև փոխանցելու են գրքերի այս արվեստը:

Նազանի Գասպարյանը, ով մասանգիտությամբ նկարիչ դիզայներ է, ArmeniaOn-հետ զրույցում պատմեց, որ Սյուզիի հետ ծանոթացել է 2016թ-ին: Սյուզին Գյումրիիում հարցազրույց է ունեցել իր հետ, իսկ հաջորդ տարի որոշել է, որ պետք է իր  գիտելիքները փոխանցի գյումրեցի արվեստասեր կանանց: Նազանին սիրով պատմեց ողջ գործընթացի մասին, թե ինչպես են պատրաստում և նկարազարդում գրքերը.

-Սկսում ենք գրքերը նկարելուց, կազմելուց այնուհետև բաժանում ենք ութ մամուլների, ամեն մեկի մեջ մինիմում չորս թերթ է լինում, կարում ենք ղպտիական կամ հայկական կարո, այնուհետև ստանում ենք վերջնական տեսքը:

Նազանին ներկայացրեց իր ստեղծած ղպտիական կարով գիրքը և նշեց, որ նախընտրում է ղպտիական կարը, քանի որ ավելի հմուտ է այդ գործում: Աշխատանքային նույն ընթացքն է, պարզապես այս դեպքում ուրիշ տեխնիկա են կիրառում և այլ լուծումներ գտնում.

Այս գիրքը ստեղծելիս  այլ լուծումներ ենք գտել՝ գունավոր պատուհաններով, այսինքն՝ դիզայնը, գրքի հաստությունը, գույների ընտրությունը արվում է ըստ մեր ցանկության,- ասաց Նազանին և ավելացրեց, որ հայկական կարով գրքեր ստանալը ավելի բարդ է՝ և′ կարելու ընթացքը, և′ կազմելը:

Նրանք մի գիրք սստանալու համար աշխատում են 3-ից 4 օր, որպեսզի որևէ արդյունքի հասնեն: Հայկական գրքերը, հիմանակնում կաշվե են լինում, ավելի երկար մնալու հատկություն ունեն: Հայկական կարը բարդ կար է, այն կոչվում է կապտան, իսկ ամենկարևորը կաշին ճիշտ օգտագործելն է:

Նազանին չորս տարի է, ինչ գրքեր է ստեղծում, նաև արդեն երկրորդ տարին է՝ դասավանդում է: Խմբերում տարիքային սահմանափակում չկա, 14 տարեկանից սկասած մինչև 50-60 տարեկան կանայք մասնակցում են խմբակներին: Նազանիի խոսքով, ամենակրևորը ցանկությաունն է, իսկ արդյունքները, որ տեսնում ենք ցուցասրահում, փաստում են այն մասին, որ ցանկությունը շատ մեծ է: