Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Ստացի՛ր ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, գտի՛ր ԱՇԽԱՏԱՆՔ, կառուցի՛ր ԿԱՐԻԵՐԱ» կարգախոսով աշխատանքի տոնավաճառ։

ArmeniaON, նոյեմբերի 8. Աշխատանքի տոնավաճառի նպատակն էր հարթակ հանդիսանալ գործատուների, ուսանողների և շրջանավարտների միջև։ Մասնակիցներին ողջունեցին համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Տոնավաճառին մասնակցեցին շուրջ 60 գործատուներ, որոնց թվում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, բանկային կազմակերպություններ, հայաստանյան առաջատար արտադրողներ, հասարակական կազմակերպություններ։

Ուսանողները և շրջանավարտները հնարավորություն ունեցան ծանոթանալ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ստանալ տեղեկատվություն թափուր աշխատատեղերի մասին, ընդգրկվել գործատուների կադրերի բազայում, գտնել մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանք։