Համալսարանական կյանքում փոխվել է ուսանողական կյանքը, սակայն գրեթե նույն է մնացել միջավայրը։ ԵՊՀ Լրագրության ֆակուլտետի ուսանողուհի Լիանա Թուրյանի նախաձեռնությունը միտված էր ապացուցելու, որ Երևանյան փոփոխությունները շրջանցում են միջավայրը։

Շուշան Փափազյան, Լիանա Թուրյան  

ArmeniaOn, նոյեմբերի 22. Եթե Երևանյան համալսարանական կյանքում կան փոփոխություններ, ապա դրանք կարող են լինել մարդկային հարաբերությունների, ուսանողների վարքագծի, կադրային մասնագիտական պահանջների տեսքով: Այս շրջանակը մեծ մասամբ չի ներառում ճարտարապետական լուծումներն ու միջավայրը։

Ուսանողի օրվան ընդառաջ ստեղծվեց ֆոտոշարք, որտեղ համեմատվեց 1960-ից մինչև 1990-ականների համալսարանական կյանքը 2000-ականների հետ։ Ֆոտոշարքում ներկայցվում է «վայրերի նույնականացում» ձևաչափը՝ միջավայրը նույնն է, սակայն տարբեր են ուսանողները։ Լուսանկարներում Երևանի պետական, Երևանի պետական բժշկական և Պոլիտեխնիկական համալսարաններն են։

Ծրագրի իրականացման համար լուսանկարները տրամադրել է hinyerevan.com կայքը, իսկ համալսարանում գրադարանի լուսանկարներն արվել են ղեկավարության անմիջական թույլտվությամբ։

Ֆոտոշարքում կան լուսանկարներ, որոնք բեմադրված են ուսանողների մասնակցությամբ և այնպիսիք, որոնցում երևում են շենքերը։

Լիանան պատմում է, որ ֆոտոշարքի հիմնական նպատակը հնարավոր փոփոխությունները ցույց տալն էր, ինչն էլ, կարծում է, լավ է ստացվել։

«Երևան ջան» ֆոտոշարքը շարունակական է լինելու: Առաջիկայում սպասվում են նոր լուսանկարներ՝ գլխավոր հերոսի դերում կրկին մայրաքաղաք Երևանն է։
ԵՊՀ գրադարան 1972
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք 1972
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ 1988
ԵՊՀ գրադարան 1983
ԵՊՀ 1983
Պոլիտեխնիկական համալսարան 1956
ԵՊՀ 1981
Բժշկական համալսարան 1968
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ 1981
ԵՊՀ 1971

Գլխավոր լուսանկարը՝ infocom.am