Երևանում Հայաստանի պատմության թանգարանի մասին գիտեն բոլորը: Այն  ընդունում է տեղացիներին և զբոսաշրջիկներին՝ բացահայտելով հայաստանյան կենցաղավարության ձևերը։ Սակայն Երևանն առաջարկում է նաև թանգարաններ, որոնց մասին քչերը գիտեն, ուստի դրանք կոչվում են  «թաքնված թանգարաններ»։

Շուշան Փափազյան

ArmeniaOn, հունվարի 5. «Թաքնված թանգարաններ» խորագրով նոր շարք է սկսում ArmeniaON-ը: Առաջինը Ռադիոսպորտի ֆեդերացիայի թանգարանն է:

Դավթաշեն վարչական շրջանում տեղացիների հետ անցկացված հարցումները ցույց տվեցին, որ մեծամասնությունն անտեղյակ է, որ այնտեղ է գտնվում Ռադիոսպորտի ֆեդերացիայի  կամ ռադիոտեխնիկայի թանգարանը։ Ոմանք այն ճանաչում են N196 դպրոցի լաբորատոր մասնաշենք հասցեով, սակայն ինչպես տեղեկացանք դպրոցի տնօրենից, թանգարանն այժմ անհատույց տրամադրվել է Պաշտպանության նախարարությանն ու գտնվում է դրա հոգածության ներքո ։

Տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ` պահպանելով հինը

Այսօր թանգարանն առաջարկում է ռադիոսպորտի ֆեդերացիայի անդամների շնորհիվ տարիների ընթացքում հավաքած բազմապիսի ռադիոտեխնիկայի ցուցադրություն, այդ թվում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կիրառված ռազմական ռադիոսարքավորումներ, հնատիպ հեռախոսներ, տպիչ սարքեր և նույնիսկ առաջին հեռուստացույցների նմուշներ:

Հայաստանի ԴՕՍԱՖ  համահայկական- հայրենասիրական միության Մաշտոց մարզատեխնիկական մասնաշենքի առաջին հարկում էլ տեղ է գտել թանգարանը։  Զրուցելով կազմակերպության նախագահ Ռաֆայել Գրիգորյանի հետ պարզեցինք, որ թանգարան ունենալու գաղափարը եղել է երկար ժամանակ, սակայն կյանքի է կոչվել 2013 թվականի ապրիլի 10-ին ՝ Արկադի Տեր- Թադևոսյանի (Կոմանդոս) հետ համագործակցությամբ։

Այժմ Ռաֆայել Գրիգորյանը փաստում  է, որ  միահամուռ ուժերով կարողացել են ստեղծել տարածաշրջանում այնպիսի  թանգարան , որը միակն է նմուշների ցուցադրության տեսանկունից։ Լինելով ցուցասրահում` երևում է ասվածի ճշմարտացիությունը։

Ովքեր տեղյակ են թանգարանի մասին հաճախ են այցելում

Խոսելով «ներքին խոհանոցի» խնդիրներից` տնօրենը նկարում է, որ թեև այցելուներ լինում են , սակայն թանգարանն առայժմ «թաքնվածների» շարքում է ։ Մինչև այսօր թանգարանային նմուշները որևէ փոփոխության չեն ենթարկվել ՝ խիստ դեմքի այտահայտությամբ տնօրենը պատմում է՝ եղել են դեպքեր, երբ եկել են որևէ հեռուստատեսությունից  ու խնդրել՝  նմուշները նկարահանումների տանելու համար, սակայն պատասխանը եղել է բացասական։ Պատմում է, որ նմուշների նկատմամբ առանձնահատուկ է վերաբերմունքը, քանի որ դրանք յուրահատուկ նշանակության են։

Մի Վինիլի պատմություն

Կես կատակ կես լուրջ թանգարանն «էն ժամանակ ուրիշ էր» հասարակական կարծիքի ապացույցներից է ։ Մեր այցի ընթացքում  թանգարանի աշխատակից- կապավորների ուսուցիչ ընկ․ Սահակյանը ցույցադրեց  ու փորձեց աշխատեցնել մի սկավառակ,  որի վրա ձայնագրված է,  ինչպես պարզվեց ԽՍՀՄ օրհներգի երաժշտությունը։  Պատմում է, որ այն միակ պահպանված օրինակն է։

Մի փոքր ժպիտով է խոսում, որ  թանգարանի օգնությամբ կարելի է հեշտությամբ տեղափոխվել  այնպիսի շրջան, երբ հեռուստացույց դիտելու համար օգտագործվում էր խոշորացույց և ջուր ու պատկերացում կազմել, թե որքան է հեշտացել այսօրվա կենցաղը։ Այստեղ կարել է տեսնել նաև պատերազմում օգտագործված հեռահաղորդմակցման միջոցներ, որոնք պատկանել են Արկադի Տեր-Թադևոսյանին (ցուցադրվում է կարմիր հեռախոս, որը թանգարանին նվիրել է ինքը)։ Թանգարանում կարել է գտնել առաջին ինքնաշեն սիրողական ռադիոյի նմուշը, ռադիոընդունիչների և հեռուստացույցների օրինակներ, տպիչ սարքեր, ձայնագրման ապարատներ, լամպեր ու հեռախոսներ։

Այժմ թանգարանի տնօրեն Ռ․ Գրիգորյանը ցավով է նշում, որ տարածքը չի բավականացնում նմուշների ցուցադրության համար և ստիպված են լինում պարբերաբար նմուշները տեղափոխել մեկ վայրից մյուսը ։ Սակայն, ինչպես պարզեցինք զրույցի ընթացքում, արդեն 2020 թվականի գարնանը նախատեսվում է ունենալ ավելի ընդարձակ, կահավորված և լուսավորված տարածք, ինչն էլ լայն լսարան ունենալու հնարավորություն կընձեռի:

Լուսանկարները՝ Լիանա Թուրյանի