Երևանում Հայաստանի պատմության թանգարանի մասին գիտեն բոլորը: Այն ընդունում է տեղացիներին և զբոսաշրջիկներին՝ բացահայտելով հայաստանյան կենցաղավարության ձևերը։ Սակայն Երևանն առաջարկում է նաև թանգարաններ, որոնց մասին քչերը գիտեն, ուստի դրանք կոչվում են «թաքնված թանգարաններ»։
Շուշան Փափազյան
ArmeniaOn, հունվարի 5. «Թաքնված թանգարաններ» խորագրով նոր շարք է սկսում ArmeniaON-ը: Առաջինը Ռադիոսպորտի ֆեդերացիայի թանգարանն է:
Դավթաշեն վարչական շրջանում տեղացիների հետ անցկացված հարցումները ցույց տվեցին, որ մեծամասնությունն անտեղյակ է, որ այնտեղ է գտնվում Ռադիոսպորտի ֆեդերացիայի կամ ռադիոտեխնիկայի թանգարանը։ Ոմանք այն ճանաչում են N196 դպրոցի լաբորատոր մասնաշենք հասցեով, սակայն ինչպես տեղեկացանք դպրոցի տնօրենից, թանգարանն այժմ անհատույց տրամադրվել է Պաշտպանության նախարարությանն ու գտնվում է դրա հոգածության ներքո ։
Տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ` պահպանելով հինը
Այսօր թանգարանն առաջարկում է ռադիոսպորտի ֆեդերացիայի անդամների շնորհիվ տարիների ընթացքում հավաքած բազմապիսի ռադիոտեխնիկայի ցուցադրություն, այդ թվում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կիրառված ռազմական ռադիոսարքավորումներ, հնատիպ հեռախոսներ, տպիչ սարքեր և նույնիսկ առաջին հեռուստացույցների նմուշներ:
Հայաստանի ԴՕՍԱՖ համահայկական- հայրենասիրական միության Մաշտոց մարզատեխնիկական մասնաշենքի առաջին հարկում էլ տեղ է գտել թանգարանը։ Զրուցելով կազմակերպության նախագահ Ռաֆայել Գրիգորյանի հետ պարզեցինք, որ թանգարան ունենալու գաղափարը եղել է երկար ժամանակ, սակայն կյանքի է կոչվել 2013 թվականի ապրիլի 10-ին ՝ Արկադի Տեր- Թադևոսյանի (Կոմանդոս) հետ համագործակցությամբ։
Այժմ Ռաֆայել Գրիգորյանը փաստում է, որ միահամուռ ուժերով կարողացել են ստեղծել տարածաշրջանում այնպիսի թանգարան , որը միակն է նմուշների ցուցադրության տեսանկունից։ Լինելով ցուցասրահում` երևում է ասվածի ճշմարտացիությունը։
Ովքեր տեղյակ են թանգարանի մասին հաճախ են այցելում
Խոսելով «ներքին խոհանոցի» խնդիրներից` տնօրենը նկարում է, որ թեև այցելուներ լինում են , սակայն թանգարանն առայժմ «թաքնվածների» շարքում է ։ Մինչև այսօր թանգարանային նմուշները որևէ փոփոխության չեն ենթարկվել ՝ խիստ դեմքի այտահայտությամբ տնօրենը պատմում է՝ եղել են դեպքեր, երբ եկել են որևէ հեռուստատեսությունից ու խնդրել՝ նմուշները նկարահանումների տանելու համար, սակայն պատասխանը եղել է բացասական։ Պատմում է, որ նմուշների նկատմամբ առանձնահատուկ է վերաբերմունքը, քանի որ դրանք յուրահատուկ նշանակության են։
Մի Վինիլի պատմություն
Կես կատակ կես լուրջ թանգարանն «էն ժամանակ ուրիշ էր» հասարակական կարծիքի ապացույցներից է ։ Մեր այցի ընթացքում թանգարանի աշխատակից- կապավորների ուսուցիչ ընկ․ Սահակյանը ցույցադրեց ու փորձեց աշխատեցնել մի սկավառակ, որի վրա ձայնագրված է, ինչպես պարզվեց ԽՍՀՄ օրհներգի երաժշտությունը։ Պատմում է, որ այն միակ պահպանված օրինակն է։
Մի փոքր ժպիտով է խոսում, որ թանգարանի օգնությամբ կարելի է հեշտությամբ տեղափոխվել այնպիսի շրջան, երբ հեռուստացույց դիտելու համար օգտագործվում էր խոշորացույց և ջուր ու պատկերացում կազմել, թե որքան է հեշտացել այսօրվա կենցաղը։ Այստեղ կարել է տեսնել նաև պատերազմում օգտագործված հեռահաղորդմակցման միջոցներ, որոնք պատկանել են Արկադի Տեր-Թադևոսյանին (ցուցադրվում է կարմիր հեռախոս, որը թանգարանին նվիրել է ինքը)։ Թանգարանում կարել է գտնել առաջին ինքնաշեն սիրողական ռադիոյի նմուշը, ռադիոընդունիչների և հեռուստացույցների օրինակներ, տպիչ սարքեր, ձայնագրման ապարատներ, լամպեր ու հեռախոսներ։
Այժմ թանգարանի տնօրեն Ռ․ Գրիգորյանը ցավով է նշում, որ տարածքը չի բավականացնում նմուշների ցուցադրության համար և ստիպված են լինում պարբերաբար նմուշները տեղափոխել մեկ վայրից մյուսը ։ Սակայն, ինչպես պարզեցինք զրույցի ընթացքում, արդեն 2020 թվականի գարնանը նախատեսվում է ունենալ ավելի ընդարձակ, կահավորված և լուսավորված տարածք, ինչն էլ լայն լսարան ունենալու հնարավորություն կընձեռի:
Լուսանկարները՝ Լիանա Թուրյանի