Ընդառաջ գնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին՝ ընդլայնվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված գանձապետական հաշվին կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով ստացված միջոցների օգտագործման ուղղությունները: Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
ArmeniaOn, մարտի 19. Գանձապետական հաշվին կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով ստացված միջոցների օգտագործման ընդլայնված ուղղությունները ներառում են.
Առողջապահական կարիքների համար՝
- Բժշկական անձնակազմի խրախուսում
- Բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերում
- Բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավում
Սոցիալական կարիքների համար՝
- Բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքներին) մթերքով, անհատական պաշտպանության և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովում,
- Օժանդակող կամավոր խմբերին անհրաժեշտ պարագաներով ապահովում և աշխատանքների կազմակերպում,
- Տրանսպորտային փոխադրումների կազմակերպում:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է՝
- Պահպանելով հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքները՝ պարբերաբար հանրությունը կտեղեկացվի ստացված միջոցների ծավալի և դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ:
- Խնդրում ենք փոխանցում կատարելիս նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» և ցանկության դեպքում նաև նշել այն ուղղությունը, որով ցանկանում եք, որ Ձեր միջոցները օգտագործվեն:
- Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան
- Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Lուսանկարը՝ rbc.ru