Ի տարբերություն մայրաքաղաքի՝ «տնից աշխատելու» գործընթացը գյուղում ընթանում է առանց սթրեսային բարդությունների։ Արենի գյուղի խաղաղ առավոտներից մեկի և իր առօրյայի մասին է պատմում կավագործ, նկարիչ Արփինե Մաթևոսյանը։

Շուշան Փափազյան 

ArmeniaON, ապրիլի 9. Նոր կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները շատերիս առօրյայում են կտրուկ փոփոխություններ առաջացրել: Ամենուրեք խուճապ, սթրես, անհանգստություն է: Սակայն մեր կողքին ապրում են մարդիկ, որոնց շրջանցում է մայրաքաղաքային խառնաշփոթը։

Նոյեմբերից Արփինեն գյուղում ստեղծել է կավագործության և նկարչության սեփական արվեստանոցը: Համագյուղացի երեխաներին նկարչության դասեր է տալիս և սովորեցնում ստեղծել կավե ձեռագործ աշխատանքներ։ Իսկ կավագործությունը հայտնի է որպես սթրեսի հաղթահարման լավագույն միջոց:

Կավագործությունը օգնում է հաղթահարել սթրեսը, բայց, այնուամենյանիվ, Արփինեի առօրյան փոխվել է մեկուսացումից հետո՝ սահմանափակվել է շփումն ու դադարեցրել է կավագործության դասերը։ Անկեղծանում է՝ կարոտել է շուրջ 50 հոգուց բաղկացած իր դասարանը։ Հիշում է երեխաներից յուրաքանչյուրին, նրանց աշխատանքներն ու ստեղծագործական միջավայրը: Թեև 12-15 տարեկաններն են միայն խմբում, սակայն նկատել է, որ նրանցից յուրաքանչյուրն իր աշխարհը ներկայացնում է յուրովի։

Սակայն Արփինեի համար ինքնամեկուսացումը նաև հնարավորություն է՝ արվեստանոցում փակվելու և ողջ օրը միայնակ ստեղծագործելու հաար։ Օրերս էլ ֆեյսբուքյան հարթակում, կես կատակ կես լուրջ, գրառում էր կատարել, որ եթե այսպես շարունակվի՝ տան սպասքը կհամալրվի։ Անկեղծանում է՝ հարազատներն իր մեկուսացումից գոհ են. հասցնում է օգնել տնային գործերում, շատ շփվել և տան սպասքը համալրել կավե յուրահատուկ ափսեներով ու բաժակներով։

https://s.click.aliexpress.com/e/_dWZFjrU
Противоударный чехол для телефона, задняя крышка для iPhone 11 Pro Max, роскошный полупрозрачный мягкий чехол для iPhone X XS Max XR 9 8 7 6 6S Plus, чехол

 «Գյուղում առավոտը շատ վաղ է սկսվում»

Եթե մայրաքաղաքում հնարավոր է մինչև կեսօր քնած անցկացնել, ապա գյուղում գրեթե անհնար է։ Այս օրերին շոշափելի փոփոխություններ չկան իր կյանքում՝ գործողությունները նույնն են, ինչ մեկուսացումից առաջ։ Իր առավոտները սկսվում է թեյի սեղանի շուրջ ՝ ընտանիքի արդամների հետ, իսկ հետո տեղափոխվում է արվեստանոց և սկսում ստեղծագործել։   

«Չեմ կարող պաթոսով ներկայացնել, թե ինչպես է սկսվում գյուղի առավոտը։ Այս եղանակին շփումն այդքան շատ չէ ու դա կապված չէ մեկուսացման հետ՝ գյուղացիները վաղ առավոտից այգիներում են, միմյանց տեսնելու ու շփվելու ժամանակ չունեն»։  

Միաժամանակ, Արփինեն հասցրել է նկատել, որ մեքենաների եռուզեռն ու միմյանց տներով «անցնելն» ու մեկ գավաթ սուրճի «կենցաղային մշակույթը» սահմանափակվել է։  Այնուամենայնիվ, գյուղի առավոտները խաղաղ են, և արվեստանոցի դեղին դարպասներից ներս ու դուրս կյանքը բնականոն հունով ընթանում է։

«Մեկուսացումից առաջ էլ իմ առավոտները սկսվում էր արվեստանոցում, սակայն աշակերտներիս հետ։ Իսկ այժմ հնարավորություն ունեմ ինձ ավելի շատ ժամանակ տրամադրելու ու ստեղծագործելու»։

Կարծում է, որ մեկուսացումը գյուղում ավելի շատ դրական կողմեր ունի, քան բացասական։ Այստեղ հնարավոր է ավելի մոտ լինել բնությանը, դուրս գալ բաց պատշգամբ կամ զբոսնել տնամերձ այգում։

«Գյուղից տեսազանգով փորձում եմ օգնել մայրաքաղաքում ապրող ընկերներիս»:

Հաճախ Արփինեի առավոտները սկսվում են գյուղի խաղաղ առավոտներից ընկերներին լուսանկար ուղարկելով։ Ավելի հաճախ էլ տեսազանգով կապ է հաստատում Երևանում բնակվող ընկերների հետ։

Նախկին առօրյան կարոտելու խնդիր չունի՝ այժմ էլ ամեն բան ընթանում է բնականոն հունով։ Սակայն խոստովանում է՝ կարոտում է կավագործության դասերն ու  երեխաներին։ Համոզված է՝ երբ այս ամենն ավարտվի, նույն աշխատասիրությամբ բացվելու են արվեստանոցի դեղին դարպասներն ու վերսկսվելու են կավագործության դասերը: Գյուղում էլ, ինչպես նախկինում, կվերականգնվի «հարևան բակում մեկ բաժակ սուրճ խմելու» սովորույթը։

Քաղաքաբնակ ընկերներին խորհուրդ է տալիս՝ որքան հնարավոր է մտքերը խաղաղ պահել, «տնից աշխատելու մշակույթն» էլ թեթև տանել։

Ինքս էլ երբ փորձում եմ կապ հաստատել Արփինեի հետ, կավը միշտ ձեռքին է և արվեստանոցում։ Պատմում է ինձ իր առօրյայից ու խորհուրդներ տալիս՝ ինչպես հաղթահարել սթրեսային իրավիճակները։ Ցույց է տալիս իրենց տունն ու  շրջապատող բնությունը՝ ինչն, իրոք, օգնում է հաղթահարել մայրաքաղաքային մեկուսացման սթրեսը:

Противоударный чехол для телефона, задняя крышка для iPhone 11 Pro Max, роскошный полупрозрачный мягкий чехол для iPhone X XS Max XR 9 8 7 6 6S Plus, чехол