Ողնաշարի հետ կապված խնդիրները հիմնականում առաջանում են նստակյաց կյանք վարելու, անառողջ սնվելու, երբեմն էլ` շատ պասիվ կյանք վարելու հետևանքով: Բժիշկ-ֆիզիոթերապևտ Նորայր Հովհաննիսյանն ArmeniaON-ի հետ զրույցում մի շարք կարևոր և հետաքրքիր խորհուրդներ տվեց, որոնք հատկապես օգտակար ու անհրաժեշտ են այս օրերին տանը փակված յուրաքանչյուրիս։

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, ապրիլի 13. Կորոնավիրուսային համաճարակի հետևանքները շուտով կարող ենք զգալ բոլորս տնային նստակյաց կյանք վարելու պատճառով, քանի որ առողջության համար վիրուսից զատ վտանգավոր է նաև պասիվ կյանքը:

Բժիշկ- ֆիզիոթերապևտ Նորայր Հովհաննիսյանը նշում է, որ ողնաշարի հետ կապված խնդիրները հիմնականում առաջանում են հենց նստակյաց կյանք վարելու, անառողջ սնվելու, ծանր աշխատանքային ռեժիմի կամ ,հակառակը, շատ պասիվ կյանք վարելու, ինչպես նաև սպորտով չզբաղվելու, վիտամինների պակասի հետևանքով։ Իհարկե, որոշ չափով դեր ունի նաև ժառանգական նախատրամադրվածությունը։

– Սթրեսային վիճակները հանգեցնում են նյարդային համակարգի խանգարմանը, որն էլ իր հերթին առաջ է բերում մկանային գերլարվածություն, կամ մկանների թուլացում, ինչի հետևանքով առաջանում են բազմաթիվ խնդիրներ։

Մասնագիտությունն ընտրել է, որպեսզի կարողանա նման խնդիրներ ունեցող մարդկանց օգտակար լինել։ Իսկ ֆիզիոթերապիան թերապևտիկ բուժման մեթոդ է, որն իրականացվում է ոչ թե դեղորայքի կիրառմամբ, այլ ֆիզիկական գործոններով`լույս, ջուր, ջերմություն, մագնիսական դաշտ և այլն: Այսպիսի ազդեցությունն ունենում է բուժական արդյունավետություն։

Նշում է, որ յուրաքանչյուր օրգան ունի իր նյարդավորումը, ինչն էլ սնուցվում է ողնաշարից։ Ուստի, եթե կա ողնաշարի խնդիր, ապա որոշ ժամանակ անց ախտահարված նյարդի հետ համակցված օրգանի գործունեությունը խանգարվում է։ Դա իր հերթին առաջացնում է բազմաթիվ հիվանդություններ։

Ֆիզիոթերապևտը հորդորում է անպայման զբաղվել մարմնամարզությամբ և օգտագործել առողջ սնունդ, որպեսզի կարողանանք խուսափել հետագայում տարատեսակ հիվանդությունների առաջացումից։

– Այցելուներն ավելի հաճախ դիմում են օստեոխոնդրոզի և ողնաշարի ճողվածքի (գրիժա) խնդիրներով, սակայն հաճախակի են դարձել նաև սկոլիոզի և կիֆոզի (ողնաշարի թեքության) դեպքերը` հիմնական պատճառը D վիտամինի պակասն է։

50 шт 3ply маска для лица Анти-пыль одноразовая маска для лица с наушником Нетканая Регулируемая Быстрая доставка.

Բժիշկը խորհուրդ է տալիս տարվա մեջ 2 անգամ օրգանիզմում ստուգել D վիտամինի մակարդակը։ Նշում է, որ սննդակարգը շատ մեծ դեր է խաղում օրգանիզմի գործունեության մեջ։ Ուստի անհրաժեշտ է օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ՝ հնարավորինս զերծ մնալով արագ սննդից և կոնսերվանտներից։ Ֆիզիոթերապևտիկ ընթացակարգերը, որոնք կիրառվում են ողնաշարի խնդիրների բուժման նպատակով, բազմազան են։ Դրանք նպաստում են նյարդի, մկանի, միջողային սկավառակի բորբոքային գործընթացների անկմանը։

– Զբաղվեք սպորտով, պարբերաբար` տարին 2 անգամ, ստուգեք օրգանիզմում կալցիի և D վիտամինի մակարդակը, օգտագործեք առողջ սնունդ և, որ ամենակարևորն է, շատ ժպտացեք։

Ֆիզիոթերապիան լայն կիրառում ունի նաև հետվիրահատական, վնասվածքային խնդիրների կարգավորման նպատակով, ինչպես նաև քթի և կոկորդի հետ կապված խնդիրների, հետինսուլտային վերականգնողական գործընթացների ժամանակ։ Բժիշկն ընդգծում է, որ կան հիվանդություններ, որոնք կարող են ժառանգաբար փոխանցվել, սակայն դա պարտադիր պայման չէ։ Պարզապես գտնվելով ռիսկային խմբում՝ պետք է ավելի հետևողական լինել առողջության նկատմամբ։

Այնպես որ, մնացեք տանը, բայց մի մոռացեք սպորտի, առողջ սննդի ու լավ տրամադրության մասին: