Կարմրավոր, Ծիրանավոր, Սբ. Մարիամ Աստվածածին և Սբ. Սարգիս եկեղեցիներով է շրջապատված Աշտարակի ձորը։ Բայց այդ տարածաշրջանի ամենահայտնի եկեղեցին Օշականի եկեղեցին է։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Armenia ON, սեպտեմբերի 5. Մարդիկ այս դժվարին օրերին նախընտրում են գնալ քաղաքից դուրս, բայց քաղաքից ոչ շատ հեռու: Ընտանիքով ճանապարհ ընկանք Օշական:

Օշականի եկեղեցին շատ գեղեցիկ էր, թե՛ ներսից, թե՛ դրսից։ Այստեղ է գտնվում նաև Սբ. Մ. Մաշտոցի գերեզմանը։ 

Այնտեղ էր նաև Սբ. Մեսրոպ Մաշտոցի արձանը, որ շրջապատված էր խաչքարանման տառերով։

Հետո ուղևորվեցինք Աշտարակ։ Շրջապատված էինք չորս եկեղեցիներով, այնտեղ նաև իր գեղեցկությամբ իշխում էր բնությունը:

Թվում էր՝  կարելի է իդեալական հանգիստ անցկացնել, բայց իրականում  այստեղ՝ Քասախ գետում, տարիներով իրենց հանգիստն են անցկացնում պլաստիկե շշերն ու տարաները և պոլիէթիլենային տոպրակները:

Ցավալի է տեսնել բնության այս գողտրիկ անկյունը աղբի ու անտարբերության մեջ։

Տպավորություններս իրարամերժ էին՝ հայրենի երկրի ու բնության գեղեցկությունն ու պլաստիկի մեջ խեղդվող Քասախ գետը։