Հետազոտությունները ցույց են տվել, որ տանը այգեգործությամբ զբաղվող մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում։

ՕՎՍԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ArmeniaON, սեպտեմբերի 6. Այգեգործների մոտ է արձանագրվել երջանկության ամենաբարձր մակարդակը։ Հենց նրանք էլ առավել հաճախ են զգում սեփական արժեքը, քան այլ հետաքրքրություններ ունեցող մարդիկ։Գիտնականները կարծում են նաև, որ տնային այգեգործությունը կարող է իր ներդրումն ունենալ քաղաքների զարգացման ու որակյալ մթերքի՝ շուկայում հայտնվելու գործում։

Իմ հայրիկի տնային այգին

Մեր պատշգամբում հայրիկս ունի իր սեփական այգին և զբաղվում է տնային այգեգործությամբ՝ ամենասիրելի գործով։ Ամեն վայրկյան հնարավոր է տեսնել նրան այնտեղ՝ ծաղիկները ջրելիս, կամ պարզապես հիացմունքով նայելիս իր փոքրիկ ու գեղեցիկ այգուն։

Մի քանի բույս հայրս բերել է Իսպանիայից, ու հիմա դրանք բավական մեծ են և շուտով պտուղ կտան։ Պատմում է, որ Հայաստան վերադառնալիս բոլորը զարմացած իրեն էին նայում՝ հայրենիք էր բերում մի մեծ ծառ, որի գիտական անվանումն է Eriobotrya japonica։